«Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 289 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 12:00 «Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»,- այս մասին այսօր Կառավարության նիստում ՀՀ օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին որոշման փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է․․․ Այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից, դրան կհետևի պատասխանատվությունը։ |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
15903:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
15502:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
137Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
151Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
114Երեկ, 22:30
