«Ուղղակի մի օրակարգ եք բերել, որ ջրի վրա մնաք». Արթուր Հովհաննիսյան
![]() 233 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 12:12 «Այս օրակարգը կրկին թարս է աշխատում Դաշնակցության համար: Ձեր մտածողությունը, ձեր պատկերացումներն ու լուծումները չեն համապատասխանում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող ներկա իրողություններին: Մեղադրում եք պարոն Հակոբյանին երդումը խախտելու մեջ, ձեր մեծ մասը երդում չի տվել ՀՀ ժողովրդի առաջ սահմանադրական լիազորությւոնների կատարման վերաբերյալ, ի՞նչ իրավունք ունեք խոսել ուրիշի երդումից»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության բերած ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Ես պնդում եմ, որ պարոն Հակոբյանը իր հարցազրույցում դատողություններ է արել պատմական իրողությունների վերաբերյալ և ճշմարտությունների փնտրտուքի արդյունքում արել է եզրակացություններ, որոնք ճշմարիտ են և անհերքելի»,- նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՌՀ անդամը սահմանադրական նորմ չի խախտել: «Դուք հիմքեր չունեցող օրակարգ եք բերել ԱԺ: Ուղղակի մի օրակարգ եք բերել, որ ջրի վրա մնաք: Բայց դուք ջրի վրա վաղուց արդեն չեք, խորտակված եք՝ որպես քաղաքական միավոր»,- հավելել է նա: |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
15903:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
15502:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
137Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
151Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
114Երեկ, 22:30
