«Փոխհատուցում կստանան միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիր ներկայացնողները»․ Վահե Հովհաննիսյան
![]() 365 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 12:30 «Նախորդ տարի ՀՕ-ում կատարվել են օրենսդրական փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը»,- Կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ նոր օրենսդրական կարգավորմամբ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող են այն փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենքով սահմանված կարգով ներկայացված։ «Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,- ընդգծեց Հովհանիսյանը։ Նախարարը հայտնեց, որ նոր նախագծով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
15903:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
15502:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
137Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
151Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
114Երեկ, 22:30
