«Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում»․ Գևորգ Պապոյան
![]() 244 Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 13:06 «Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և իրենց գործունեության մասին հայտարարելու են․ իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն՝ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հավելեց, որ համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո կտրամադրվեն հավաստագրեր, որոնցով կազմակերպությունները կարող են աշխատել։ Պապոյանի խոսքով՝ նախագիծը բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից: «Այս նախագիծը կապված է 3 գործոնների հետ․ առաջին՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերն աճում են, երկրորդ՝ ներքին զբոսաշրջությունն աճում է, և երրորդ՝ զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկանում են առցանց հարթակներում»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
15903:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
15502:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
137Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
151Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
114Երեկ, 22:30
