«Պետք չէ ստանձնել ուժայինների օպերլիազորի դերը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործը վերաբերում է անդամանդների անխոչընդոտ ներկրմանը։
Այսօր Պապոյանը, իբրև արդարացում, իր նախարարությունում կատարվող ադամանդակուռ կոռուպցիոն սկանդալի, նշում է, որ ինքն է ասել, որ թաքնված տեսախցիկներ տեղադրեն ձերբակալված պաշտոնյայի աշխատասենյակում, որ տեսնի, թե ինչ է կատարվում։ Լրագրողի այն հարցին թե հրահանգ կա բոլո՞ր տեղերում դնել, նա պատասխանում է, որ որտեղ ռիսկ տեսնի այո՛, և չի բացառում, որ իր գերատեսչությունում այդ պահին կարող է կոռուպցիոն գործարքներ լինեն, սակայն վայն եկավ տարավ թե իմացավ։
Մենք գիտենք, որ Պապոյանն ազնիվ է, ի համեմատություն շատ-շատ ՔՊ-ականների, և թեև իր ուղղությամբ աշխատում են, բայց մամուլին չի հաջողվի նրան պիտակավորել որպես Գևորգ Բրիլյանտիչ։
Ընկեր Պապոյան, պետք չէ ստանձնել ուժայինների օպերլիազորի դերը և նսեմացնել նախարարի կարգավիճակը, որովհետև դուք գնալու եք շուտով, իսկ պաշտոնը մնալու է։ Թողեք թող մարդիկ հանգիստ աշխատեն։ Նախընտրական շրջանում պետական չինովնիկների մոտ կոռուպցիոն ցիկլերը սրվում են, իրենք իրենց կբացահայտեն։
Հ.Գ. Տեսախցիկներ տեղադրեք նաև նախարարության զուգարաններում, որովհետև ձեր «ազնիվ» աշխատակիցները այլևս փող չեն վերցնի աշխատասենյակում։ Հանձնարարեք ստուգել նաև զուգարանակոնքի ջրի բակը, թող կափարիչը բարձրացնեն, այնտեղից կարող են մի խուրց ադամանդ հանել՝ սև տոպրակի մեջ փաթեթավորված, ինչպես լինում է հոլիվուդյան ֆիլմերում և ձեր հորինած Իրական Հայաստանում»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
121Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
136Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
131Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
221Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
125Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
130Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
112Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
141Երեկ, 18:36