ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել կարգալույծ Արամայիս Թախմազյանի դեմ
![]() 91 Այսօր, 16:06 Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ կարգալույծ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի։ ՀԱՍԵ-ն պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Միևնույն ժամանակ՝ Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է «Փաստ»-ը։ Հիեցնենք՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Թախմազյանը կարգալույծ է հռչակվել դեկտեմբերի 2-ին՝ Հայրապետական տնօրինությամբ։ Թախմազյանը, նախկինում՝ Տեր Թադեն, կարգալույծ է հռչակվել՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես, կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար՝ հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսևորելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո, սակայն, Թախմազյանը՝ ինչպես և կարգալույծ Ստեփան Ասատրյանը, հրաժարվել են լքել եկեղեցին՝ մատուցելով կեղծ պատարագներ, ավելին, Թախմազյանի մուտքը եկեղեցի «ապահովելու» համար Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի գործողությունները ևս աչքի են ընկել, երբ վերջինս թույլ չի տվել իրապես օծյալ քահանային ժամերգություն կատարել։ Թախմազյանն ինքը նաև հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը, սակայն այդ հայցը վերադարձվել է։ |

«Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
1617:06
«Պետք չէ ստանձնել ուժայինների օպերլիազորի դերը»․ Արեգ Սավգուլյան
5216:54
«Յոթ Վերք եկեղեցու կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի»․ Էդգար Ղազարյան
5516:30
Դատարանը մերժել է Արման Սարոյանի գործով ՀԱԵ փաստաբանական թիմի միջնորդությունը
7116:18
ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել կարգալույծ Արամայիս Թախմազյանի դեմ
8216:06
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12516:00
«Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
11215:54
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ
11115:36
