Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի մեծագույն նորարարների ցանկը

Գործարարներ Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը ճանաչվել են Միացյալ Նահանգների մեծագույն ժամանակակից նորարարներ՝ ըստ Forbes ամսագրի կողմից կազմված Միացյալ Նահանգների 250 մեծագույն նորարարների ցանկի։
Առաջին տեղը զբաղեցրել է Իլոն Մասկը, ով պատմության մեջ միակ մարդն է, որ հիմնադրել կամ զարգացրել է տարբեր ոլորտներում գործող հինգ ընկերություն (Tesla, SpaceX, Neuralink, xAI, The Boring Company), որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է բազմամիլիարդ դոլար արժեքով, նշվում է հոդվածում։
Երկրորդ տեղում է հայտնվել Ջեֆ Բեզոսը՝ իր ընկերություններով. Amazon առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը, Amazon Web Services ամպային հաշվարկների ընկերությունը, Blue Origin ավիատիեզերական ընկերությունը և Prometheus արհեստական բանականության ստարտափը։ Երրորդ տեղում է հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Լուկասը (չորրորդ տեղ) և Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը (հինգերորդ տեղ)։ OpenAI տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն, ChatGPT չաթբոտի մշակող Սեմ Ալտմանը զբաղեցրել է վեցերորդ տեղը։

«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
5017:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
6516:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
15416:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
9715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9013:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10512:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
11011:36