Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«AzTV-ն մոնտաժել է Ջեյ Դի Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի մասին». Տաթևիկ Հայրապետյան

«AzTV-ն մոնտաժել է Ջեյ Դի Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի մասին». Տաթևիկ Հայրապետյան
445
Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 22:48

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է՝ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։
AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է՝ որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։
Հիշեցնեմ, որ Վենսի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ Վենսը կատակել էր՝ ասելով․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ՝ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։
Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսք»։