Նիգերը պատերազմ է հայտարարել Ֆրանսիային

Նիգերի նախագահ Աբդուրահմանե Չիանիի ռազմական շտաբի պետ Ամադու Իբրոն հայտարարել է, որ իր երկիրը Ֆրանսիայի հետ պատերազմի մեջ է մտնում:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Նիգերի նախարարների խորհուրդն ընդունել է հրամանագրի նախագիծ, որը սահմանում է ընդհանուր զորահավաքի ընթացակարգերը։ Հունվարի 29-ի գիշերը հարձակում է իրականացվել Նիամեյի օդանավակայանի վրա։ Նիգերի նախագահ Աբդուրահմանե Չիանին մեղադրել է Ֆրանսիային, Բենինին և Կոտ դ'Իվուարին հարձակվողներին հովանավորելու մեջ և զգուշացրել է պատասխանի մասին։
«Իմացեք, որ մենք պատերազմի մեջ ենք մտնում Ֆրանսիայի հետ։ Մենք նախկինում պատերազմի մեջ չէինք, բայց հիմա պատերազմի մեջ ենք մտնում Ֆրանսիայի հետ», - ասել է Իբրոն՝ խոսելով Նիամեյի մարզադաշտում երիտասարդների հետ, գրում է Jeune Afrique-ն։
Ինչպես նշել է զինվորականը, զորահավաքի մասին նախկինում հաստատված կառավարության հրամանագրի նպատակը Ֆրանսիայի հետ պատերազմի նախապատրաստվելն էր։
Իր հերթին, Ֆրանսիայի գլխավոր շտաբը մերժել է այս հայտարարությունները։
«Ֆրանսիական միջամտությունը Նիգերում բացառվում է», - ասել է մամուլի խոսնակ Գիյոմ Վերնեն:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Նիգերի Նախարարների խորհուրդն ընդունել է որոշման նախագիծ, որը սահմանում է բնակչության ընդհանուր զորահավաքի ընթացակարգերը։

«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
5017:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
6516:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
15416:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
9715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9013:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10512:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
11011:36