«Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են և արձագանք են ունենում»․ Արփինե Սարգսյան
![]() 244 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 12:18 «Խոշտանգման դեպքերը բացառիկ են համակարգում, ընդ որում սա ասում եմ՝ հենվելով փաստական տվյալների վրա։ Առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումները չեն տեղավորվում նախարարության ռեֆորմային օրակարգում, իսկ եթե լինում են, մենք արձագանքում ենք՝ անկախ նրանից կա արտահոսք, թե ոչ»,- ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացուն խոշտանգելու տեսանյութին։ «Ինչ պիտի աներ պետությունը կոնկրետ այս դեպքում․ հաղորդում պետք է ուղարկվեր իրավապահ համակարգ՝ ուղարկվել է, պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ՝ նախաձեռնվել է, եթե տվյալները բավարար են՝ պիտի հանրային քրեական հետապնդում հարուցվեր և անձը ներգրավվեր որպես մեղադրյալ՝ մեր աշխպատակիցը ներգարվվել է որպես մեղադրյալ, իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազրությունները՝ կասեցրել եմ, վարույթի շրջանակներում կարող է կիրառվեր խափանման միջոց և կիրառվել է խափանման միջոցը։ Վարույթն ընթացք կունենա և բոլորս կտեսնենք»,- հավելել է նախարարը։ |

«Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների անվտանգությունը»․ Արամ Ա
5000:30
«Քուվեյթում մնացած ՀՀ 19 քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել»․ ՀՀ ԱԳՆ
112Երեկ, 23:30
«Թաիլանդում են մնացել ՀՀ 56 քաղաքացիներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են»․ ՀՀ ԱԳՆ
125Երեկ, 20:30
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
211Երեկ, 19:54
Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս 3 տասնյակ քաղաքացի
179Երեկ, 19:06
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Աշոցքում և Ամասիայում բուք է
164Երեկ, 18:48
«Հայկական արբանյակի տիեզերք արձակելն ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն»»․ Վահագն Սարոյան
237Երեկ, 17:36
«Տեսավ՝ իր վարկանիշը գլորվում է ցած, որոշեց կենսաթոշակները բարձրացնել»․ Ոսկան Սարգսյան
245Երեկ, 17:18
