«Իրականում թիրախում Հայ Առաքելական Եկեղեցի համաշխարհային երևույթն է»․ Հակոբ Բադալյան
![]() 229 Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ., 09:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է: Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնմուխ եղավ իրավապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալլիքի, որի «գագաթը» փաստորեն Կաթողիկոսի դեմ քրգործն է: Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29 743 քառ. կմ շրջանակ: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը: Մյուս կողմից, նա փորձում է ստեղծել տպավորություն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մեկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսված է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինյանի համար դա էլ կարեւոր է: Այդ պրոցեսը կարող է կասեցվել մի տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Դա կլինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թե ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դեմ պրոցեսը «երաշխավորված» է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որովհետեւ այդ իշխանությունը «երաշխավորված» է եկեղեցու դեմ պրոցեսով, այդ թվում արտաքին ընկալվածության առումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Դե հիմա թող ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է»․ Ալեն Սիմոնյան (լուսանկար)
5809:36
«Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է Խամենեիի իրավահաջորդի նշանակումը»․ #NYT
9109:24
Ո՞վ է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ»
7109:18
Խոշորացույցով հետևում են Սամվել Կարապետյանի թիմին. «Հրապարակ»
8409:06
Ցուցակի զտումները շարունակվում են. «Հրապարակ»
8709:00
«Թոշակները բարձրացնողները կառավարության նիստում ստիպված էին արձանագրել մի շարք փաստեր». Հրայր Կամենդատյան
14803:18
«Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ պատերազմում». Արմեն Այվազյան
33102:12
Թրամփը պահանջել է, որ Իսրայելի նախագահը ներում շնորհի Նեթանյահուին «հենց հիմա»
451Երեկ, 23:18
