«Պետք է կանգնենք մեր արժեքների կողքին կամ թույլ տանք, որ ամենը ջնջվի այսօրվա իշխանության ձեռքով». Մանե Թանդիլյան

«Աօրելու երկիր» կուսակցության համահիմնադիր մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հոգևորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրող Հայաստանի իշխանություններն ամենաուղիղ կերպով, բոլոր հնարավոր լծակներն օգտագործելով, իրենք են միջամտում եկեղեցու գործերին։ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը ձախողելու բոլոր փորձերը հենց դրա ապացույցն են։
Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հարված է մեր ազգային ու հոգևոր ինստիտուտներին, մեր ինքնության հիմքերին։
Կան սահմաններ, որոնք իշխանությունը երբեք իրավունք չունի անցնելու՝ անկախ իրավիճակից, շահերից կամ հաշվարկներից։ Այդ սահմանները գծվում են ժողովրդի հոգևոր հիշողությամբ ու արժեհամակարգով։
Մենք ենք այն սերունդը, որին հետո կհարցնեն՝ ինչո՞ւ լռեցիք, երբ կարմիր գծերը մեկը մյուսի հետևից ջնջվում էին, պատմությունը խմբագրվում էր, արժեքները՝ վերացվում։
Սա քաղաքական ճահիճ է, և մենք այլևս չենք կարող ընտրել լռությունը․ պետք է կանգնենք մեր արժեքների կողքին, կամ թույլ տանք, որ ամենը ջնջվի այսօրվա իշխանության ձեռքով։
Հայաստանում իշխանափոխությունը նաև որպես մեր ինքնության պահպանման անհրաժեշտ պահանջ, ոչ միայն պարտադիր է, այլ՝ օրհասական»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36