«Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է եպիսկոպոսաց հավաք». Նաթան Սրբազան

«Ամեն պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում: Բնականաբար, ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները քննարկելու են մեր եկեղեցուն հուզող զանազան հարցեր և, հատկապես, այսօրվա իրավիճակների վերաբերյալ»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշել է, որ որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսների որևէ տեղ հավաքվելուն: «Այն ցնորամիտ բաները, որ եպիսկոպոսաց ժողով ՀՀ-ից դուրս չի կարող լինել, պարզապես օդի մեջ խոսքեր են: Մի խումբ ապիկարներ պարզապես ուզում են մեր ժողովրդին տկարամիտի և հիմարի տեղ դնել»,- հավելել է նա:

«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
2118:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
3717:42
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
4617:30
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան
5417:12
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
5916:36
Նոր պաշտոնանկություններ են սպասվում
6416:06
«Այս «խաղաղությունն» էլ ժամկետ ունի»․ Տիգրան Պետրոսյան
7215:42
«Պարտությունն ուրախություն դարձնելը կլինիկական դեպք է»․ Երվանդ Վարոսյան
6915:18