«Այն, ինչ կատարվում է, դրսի օրակարգ է». Ոսկան Սարգսյան
![]() 223 Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ., 13:54 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կաթողիկոսի հանդեպ քրեական գործ հարուցելը, Հայաստանից նրա ելքը արգելելը որքան աբսուրդային, նույնքան էլ սպասված էր Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ կոչվածների կողմից։ Չի բացառվում, որ առաջիկայում դատավորի պատմուճան հագած մեկը կարգալույծ եղած, տիրադավ մի հոգևորականի հայցով կարող է կաթողիկոսին մեղավոր ճանաչել այդ տիրադավի արժանապատվությունը նսեմացնելու համար, որ կաթողիկոսը նրան ստիպել է համբուրել իր աջը։ Այն, ինչ կատարվում է, դրսի օրակարգ է, Հայաստանին պարտադրվող շարունակական կապիտուլյացիայի մաս։ Հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնասյուն է, որը պետք է քանդել։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը սկսվեց անցյալ տարի, Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հայ առաքելական եկեղեցուն ուղղված մեղադրանքներից մեկ շաբաթ անց։ Հայ առաքելական եկեղեցին ամուր է իր աներեր հոգևորականներով․ Աստծուն պաշտող, եկեղեցու առաքելությունն ընդունող հանրությամբ և անշուշտ հաղթելու է այս դիմակայությունում, քանզի իր գործն արդար է։ Որպեսզի խոսքս շատ պաթետիկ չհնչի, հավելեմ՝ դեկտեմբերին նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգելը ճիշտ չէր, իսկ Ավստրիայում կայանալիք ժողովը պետք է անպայման անցկացնել՝ կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների հեռավար մասնակցության միջոցով»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է (տեսանյութ)
6306:48
«Արսեն Խառատյանը մի ուշագրավ հայտարարություն արեց». Հայկ Այվազյան
18402:06
«Նիկոլ Փաշինյանը ճանապարհների ասֆալտապատումները ներկայացնում է այնպես, կարծես թե ինքը բարեգործություն է արել». Ոսկան Սարգսյան
15801:06
Սպիտակ տունը նշել է Թրամփի վրա հարձակման պատճառը
33201:02
«Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը՝ ամերիկյան ամսագրում». Արա Պողոսյան
18200:48
«Սոնա Մնացականյանի մահը չդարձավ ուղղակի հերթական վիճակագրական թիվ». Լիկա Թումանյան
117Երեկ, 23:30
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
150Երեկ, 23:12
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից՝ Թրամփին հետ չհանդիպելու նպատակով
304Երեկ, 22:38
