«Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը տեսականորեն կարող է դառնալ Հայաստանի վարչապետ». Տիգրան Դավուդյան
![]() 240 Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ., 14:24 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը տեսականորեն կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։ Բացատրեմ թե ինչպես։ Նա չի կարող ներառվել իր հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկքաղաքացիության հիմքով կմերժի նրա գրանցումը։ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը կամ պետք է միայնակ ստանա հաջորդ ԱԺ֊ի մանդատների երկու-երրորդը և կամ մյուս ընդդիմադիրների հետ հասնի այդ բաղձալի քանակին. 105×2/3=70 մանդատ։ Ինչո՞ւ եմ ասում 2/3, որովհետև դա էն քանակն է, որով խորհրդարանը կարող է փոխել ՀՀ Սահմանադրության միայն մի շարք հոդվածներ, շեշտում եմ միայն մի շարք հոդվածներ։ ՀՀ Կառավարության անդամին (այսինքն նաև վարչապետին) ներկայացվող Սահմանադրական պահանջը ներկայացված է մեր Սահմանադրության 148֊րդ հոդվածով. նույն Սահմանադրության 202֊րդ հոդվածի 1֊ին կետը 148֊րդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե չի պահանջում, այլ 202.2֊րդ կետով ԱԺ քվեարկության 2/3 ձայն է պահանջում։ Այսպիսով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը շատ դժվար պայքար է սպասվում. կամ միայնակ, կամ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հավաքել 70 մանդատ, ընտրել վարչապետ (ժամանակավոր), հետո անցնել ՀՀ Սահմանադրության հոդվածի փոփոխության, որպեսզի Սամվել Կարապետյանին դարձնել երկրի վարչապետ։ Իսկ որտեղի՞ց է հայտնի, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները, միայնակ կերպով 70 մանդատ չստանալու դեպքում, ՀՀ Սահմանադրական հոդված փոխելու համար կստանան նաև ԱԺ մտած մյուս ընդդիմադիրների հավանությունը»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Սրճարանը մեր տնից 300 մետրի վրա է»․ Դավիթ Յուզբաշյան (տեսանյութ)
4013:48
«Շտապօգնության մեքենան չի կարողանում հաղթահարել խցանումը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7613:30
«Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր». Ալեն Սիմոնյան
8713:18
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է
10013:12
Սաշիկ Սարգսյանը երկրում չէ
8513:06
«Մարդիկ ուզում են, որ խաղաղությունը լինի ոչ թե խոսքով, այլ՝ երաշխավորված». Գագիկ Ծառուկյան
6313:00
Թել Ավիվում օդային տագնապ է հնչել (տեսանյութ)
11712:59
Ադրբեջանն օգնություն է ուղարկել Իրան
16312:53
