«Կարծես ասի՝ ինձ անցկացնել տվեք, ինչ ասեք՝ կանեմ, տեսեք՝ ինչերի եմ ընդունակ». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի կողմից իշխանությունը կաշվից դուրս է գալիս իր վրա ուշադրությունը սևեռելու համար, առիթ-անառիթ, որևէ դրական բան բռնելու համար (դե հասկանալի է՝ դիմացը ընտրություններ են), մյուս կողմից մեր պատմության ամենից ոչ պոպուլյար գրոհը հանդեպ Սուրբ Եկեղեցու շարունակում է՝ էլ ավելի խայտառակ էպիզոդներով:
Որ ասում է՝ «թույլ չեմ տալու կաթողիկոսարանը Հայաստանից դուրս տանեն», հավի ծիծաղն է գալիս․ որովհետև եթե ինքն այս բոլոր ոտնձգություններն արած չլիներ, անձամբ գրոհների ու ապօրինի միջոցների չդիմեր, դժվար եմ պատկերացնում, թե ինչու պետք է կաթողիկոսը ցանկանար Եպիսկոպոսաց ժողովը դրսում անել:
Հետևաբար, այստեղ այլ և՝ շատ ավելի հիմնավոր պատճառ կա՝ անել ոչ պոպուլյար գործողություններ ընտրություններից 4 ամիս առաջ: Առաջինը և ամենից հավանականը ցույց տալն է հովանավորներին, թե որքան նա պատրաստակամ է կատարելու նրանց պատվերներն անգամ այս վիճակում՝ ակնկալելով անվերապահ աջակցություն ամեն կերպ, որ ընտրվի: Որովհետև հայ ազգն այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար, սա բացառիկ բացառություն է: Կարծես ասի՝ ինձ անցկացնել տվեք, ինչ ասեք՝ կանեմ, տեսեք՝ ինչերի եմ ընդունակ:
Առանձին պատմություն են այդ հրամաններ կատարողները, որոնք ո՞նց են ապրելու, հենց այս ամենը վերջանա, ի՞նչ են ասելու իրենց ընկերներին, բարեկամներին, իրենք իրենց, հո Նիկոլի նարատիվները չեն կրկնելու՝ գրված մեր երկրի սահմաններից դուրս»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36