«Հայ ազգի նոր Ավարայրի ճակատամարտն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ազգի նոր Ավարայրի ճակատամարտն է, սակայն շատերը դա չեն հասկանում
Նիկոլ Փաշինյանն ու թավշիստ քայլողները սպասարկում են դրսի օրակարգ։ Նրանց 2018-ին քաղաքական թատրոն-կեղծ հեղափոխությամբ իշխանության են բերել դրսի շահերը սպասարկելու համար, ինչն էլ նրանք գերազանց կատարել են։ Հայաստանի սահմանամերձ տարածքները Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված են, սակայն բարեփոխումների անվան տակ պարտադիր զինծառայության ժամկետն են կրճատել, ժողովրդին մոլորեցնում են, թե սահմանագոտում կառուցված ամրացված, կրակային կենտրոններն ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ Հրաժարվել են Արցախից, մեր հերոսամարտերից, սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից՝ դրա փոխարեն ներկայացնելով «Իրական Հայաստան», որը կապիտուլացված Հայաստանն է։ Հայության ոգու հզոր բաստիոնը Հայ առաքելական եկեղեցին է, որը դրսի կենտրոնների հրահանգով, Ալլահշուքյուր Փաշազադեի տված ազդանշանով փորձում են քանդել։ Սա հայ ազգի նոր Ավարայրի ճակատամարտն է, սակայն շատերը դա չեն հասկանում։ Այս ճակատամարտում մենք իրավունք չունենք պարտվելու, չենք պարտվելու, հաղթելու ենք»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36