ԱՄՆ-ն Վենեսուելայի վրա հարձակման ժամանակ կիրառել է ԱԲ գործիք. WSJ

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Վենեսուելայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործել է Claude չաթբոտը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Claude-ն օգտագործվել է Palantir Technologies-ի ենթակառուցվածքի միջոցով: Palantir-ի տեխնոլոգիան թույլ է տվել արհեստական բանականությանը վերլուծել մուտքային հետախուզական տվյալներն օտար երկրում անցկացվող գործողության ընթացքում: Սա առաջին դեպքն է, երբ խոսվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ԱԲ գործիքների օգտագործման մասին:
Չաթբոտը մշակած Anthropic ընկերությունը բացառիկ պայմանագիր ունի ԱՄՆ-ի կառավարության հետ իր ԱԲ մշակումների օգտագործման համար: Միևնույն ժամանակ, ընկերությունն ունի հստակ քաղաքականություն, որն արգելում է իր տեխնոլոգիայի օգտագործումը զենքի մշակման կամ մարդկանց հետևելու նպատակներով: ԱՄՆ-ի կառավարության կամ ընկերության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
19515:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9013:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
9913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10511:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9909:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10507:36