«Ես Իլհամ Ալիևից շատ բան եմ սովորել». Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ շուտով Բելգրադի և Բաքվի միջև ուղիղ չվերթ կբացվի, և նա մոտ ապագայում նախատեսում է այցելել Ադրբեջան։
«Մենք շուտով կբացենք Բելգրադի և Բաքվի միջև ուղիղ չվերթ, որը մեր կապն ավելի կամրապնդի։ Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում՝ մշակույթից և սպորտից մինչև տնտեսություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և ռազմատեխնիկական համագործակցություն, ես լիովին վստահ եմ, որ մենք կհասնենք աշխարհի ցանկացած երկու երկրների միջև հարաբերությունների ամենաբարձր մակարդակին»,- ասել է Վուչիչը Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության խորհրդի առաջին նիստում։
Նա ասել է, որ «շատ բան է սովորել Իլհամ Ալիևից»։ «Ահա թե ինչու ես այսօր նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացրի, քան սպասում էի։ Ես միշտ օգտվում եմ այս հնարավորությունից՝ նրանից ավելին սովորելու համար։ Եվ ես պլանավորում եմ նույնը անել նաև ապագայում։ Գիտեմ, որ նա շատ հավատարիմ ընկեր է»,- ասել է նա։
Վուչիչը նաև հայտարարել է, որ շուտով կրկին մտադիր է այցելել Ադրբեջան։
«Ես նախագահ Ալիևի հետ քննարկեցի, մասնավորապես, Դուբրավայի գազով աշխատող էլեկտրակայանի հարցը։ Ես խնդրեցի նախագահին անձամբ մասնակցել այս հարցի լուծմանը, քանի որ ես լիովին անկեղծ էի նրա հետ այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել։ Եվ ես նախագահից ստացա հավաստիացումներ, որ նա անձամբ զգալի օգնություն կցուցաբերի այս հարցում»,- հավելել է նա։

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
1308:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3108:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9902:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
108Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
117Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
117Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
102Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
89Երեկ, 21:30