«Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց:
Առաջին դեպքում հրեա ղեկավարները Հիսուս Քրիստոսին ասացին, որ նա խախտել է օրենքը, մեղավոր է և պետք է մահանա: Քանի որ վերջիններս չունեին Հիսուսին սպանելու իշխանություն, ապա նրան տարան «դատավորի»՝ Պոնտացի Պիղատոսի, մոտ: Պիղատոսը «քրեական գործի» շրջանակներում իր զինվորներին կարգադրեց խաչել Հիսուսին:
Մինչև առաջին «քրեական գործի» հարուցումը, Հիսուս Քրիստոսը ձեռքը դրեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա և պատվիրակեց տարածել Աստծո խոսքը: Առաքյալներից Սուրբ Թադևոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը եկան մեր երկիր: Նրանցից յուրաքանչյուրն իր հերթին, Աստծո խոսքը տարածելու պատգամով, ձեռքը դրեց այլ անձանց վրա: Այլ անձինք՝ մյուսների վրա: Մյուսները՝ մյուսների: Եվ, այդպես շարունակ: Հենց այս ճանապարհով Աստծո ձեռքը հասավ կաթողիկոսին: Վերջինիս վրա ապրիորի Աստծո ձեռքն է: Եվ, եթե կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվում, ապա նշանակում է, որ քրեական գործ է հարուցվում Աստծո կողմից ձեռնադրված անձի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ 2026 թվականի փետրվարի 14-ին Հայաստանում քրեական գործ հարուցվեց Աստծո դեմ: Սա Աստծո դեմ պատմության մեջ պաշտոնապես հարուցված երկրորդ քրեական գործն է»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36