«Միջազգային փորձաքննությունները եզրակացրել են` Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծ են». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։
Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»։

Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
79Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
86Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
76Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
94Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
101Երեկ, 16:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
102Երեկ, 15:12
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
101Երեկ, 15:00
«Այս երևույթները մեր հասարակությանը պատած բարոյական ճգնաժամի լավագույն ցուցիչներն են»․ Մհեր Հակոբյան
86Երեկ, 14:24