«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին

Ինչպես օրեր առաջ հայտնել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը»:
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, դիմելով ՔՊ-ականներին, լրագրողը հարցեց. «Ի՞նչ վտանգ է ներկայացնում Եպիսկոպոսաց ժողովը, որ փորձ է արվում խոչընդոտելու: Արդյոք անհարմար չեք զգում, որ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում»: Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, դրանց մեկնաբանության վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին: Մեր իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ ու եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, պետք է հարուցվի՝ անկախ քաղաքացու կարգավիճակից»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36