«Եթե Սիմոնյանը չհիմնավորի ասածը, զրպարտության համար դատելո՞ւ եք»․ Լիզա Ճաղարյան
![]() 102 Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ., 12:54 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի փոքրիկ ՆՈՂՂՂՂԿԱԼԻ հատված լսեցի «Дождь»-ով Հայաստանի ԱԺ նախագահ կոչեցյալի հարցազրույցից։ Չեմ կրկնի, սիրտս խառնում է։ Ընդամենը հարց Հայաստանի դատախազությանը, ԱԱԾ-ին՝ կանչե՞լ եք հարցաքննության պարոնին և պահանջել, որ անհերքելի ապացույցներ ներկայացնի Հայաստանի Առաքելական եկեղեցու դեմ օտարների առաջ իր «մաքրամաքուր հոգու ճիչը» սփռելու համար։ Եվ եթե կետ առ կետ չհիմնավորի իր ասածը «չորս-հինգ» մանկապիղծի մասին, զրպարտության համար դատելո՞ւ եք նրան։ Հիշեցնենք՝ «Дождь»-ի եթերում Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ x անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակում կլինի՞ եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»: Աղբյուրը` Լիզա Ճաղարյան |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
15703:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
35300:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
172Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
162Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
264Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
179Երեկ, 21:12
Թրափը նոր լուսանկար է հրապարակել՝ Հիսուսի գրկում (լուսանկար)
355Երեկ, 20:44
«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
275Երեկ, 19:54
