«Հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիշո՞ւմ եք, չէ, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
Իհարկե, արդեն այն ժամանակ պարզ էր, որ Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում։
Ոչ էլ սատարողներն էին 3 միլիոն։
Բայց ազգի թշնամի, թուրք, դավաճան հռչակելու համար գոնե քարոզչությամբ ներազդող ահռելի մաթեմատիկական դիսպրոպորցիան հրամցվում էր որպես ճշմարտություն։
Կրկնեմ, երկրում Նիկոլին դեմ եղած մարդկանց թիվը իրականում, իհարկե, 55 չէր։
Հանրային դաշտում արդեն տեսանելի էր վերահաս աղետի շեմին հայտնված երկրի ճակատագրով մտահոգված մարդկանց գործունեությունը (ԱդեկվաԴՆեր և այլն)։
Սակայն այդ 3 միլիոնի մեջ բացի մոլորված, բայց ազնիվ հայրենակիցներից կային նաև «моя хата с краю», «все побежали - и я побежал», «Акелла промахнулся», «король умер, да здравствует король», «мой звёздный час», «вовремя предать - это предвидеть» և այլ կերպարներ, որոնք թևերը քշտած, DUXOVցած և ինքնամոռաց լծվել էին բարոյականություն, սահմաններ և սրբություններ չճանաչող տմարդի հալածանքներին։
Հիմա ինչո՞ւ եմ սրա մասին հիշեցնում։
Վերջին տարիներին հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա։
Իրենց մի մասն ազնիվ խոստովանում է, առնվազն՝ ինքն իրեն, որ սխալվել է։
Երկրորդ խումբն ինձ ու ընկերներիս մեղադրում է. «բա Նիկոլին խի՞ վլաստը տվիք», թեպետ երկու տարի առաջ իրենք մեզ վառող, սպանող, հոշոտողների շարքերում էին։
Այս խմբին են դասվում նաև որոշ լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ, որոնց բացառիկ նպատակն, անգամ երկրի այս աղետալի վիճակում, Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է։
Իսկ երրորդ խմբին թվում է, թե իրենցից առաջ ոչ ոք չի եղել ու ահա իրենք, մի օր արթնանալով, հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է։
Խնդիրը բնավ ինչ-որ դափնիների տիրանալու մեջ չէ, բայց պատմությունն ու ինքներդ ձեզ մի կեղծեք։
Հաջորդ անգամ փորձեք ինչ-որ մեկին դատելուց կամ դատապարտելուց առաջ ինքներդ ձեզ այս հարցը տաք. այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ։
Ազնիվ պատասխանենք ձեր անցյալի մասին հարցին, որ մեր վաղվա օրը նույնպես ազնիվ կառուցենք»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36