«Հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք»». մանրամասներ` 15-ամյա աղջկա դեպքից
![]() 239 Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ., 14:24 Նախօրեին հայտնել էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված ազգությամբ եզդի 15-ամյա աղջկա մասին: Համագյուղացիների խոսքով՝ նա դպրոցից դուրս է եկել ու սիրած տղայի հետ գնացել անհայտ ուղղությամբ: «Տասներրորդ դասարանի աշակերտուհի է, դասերին մասնակցել է մինչև վերջին ժամը, հետո դուրս է եկել, որ պիտի տուն գնա: Ավելի ուշ լսեցինք, որ տուն չի գնացել, հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք, ապահով ձեռքերում եմ»... Հետո հարազատները եկան դպրոց, հարցուփորձ էին անում... Մեր ուսուցիչները, ովքեր դասի վերջում գնում էին տուն, տեսել են աղջկան, ասում էին՝ վերուվար էր անում, ինչ-որ մեկին էր սպասում: Ծնողներին ուղարկած հաղորդագրությունը փաստում է, որ սա կազմակերպված միջոցառում է եղել»,- «Նյուզ»-ի եթերում նշել է դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ խոսել է աղջկա ծնողների հետ, վերջիններս ասել են՝ երեխային հետ են բերելու: |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
23203:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
41100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
190Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
179Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
296Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
188Երեկ, 21:12
Թրափը նոր լուսանկար է հրապարակել՝ Հիսուսի գրկում (լուսանկար)
398Երեկ, 20:44
«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
291Երեկ, 19:54
