«Սահմանադրության փոփոխությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վտանգավոր են երկրի կայունության համար». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանադրության փոփոխությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ոչ միայն անընդունելի են, այլ նաև վտանգավոր՝ երկրի կայունության համար։
2015 թ․ Սահմանադրության փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին էին, որի պտուղները վայելում է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ նախատեսում է Սահմանադրության փոփոխություն՝ Ադրբեջանի պահանջով, բացառապես իշխանության պահպանման նպատակով։
Սամվել Կարապետյանն էլ բարձրաձայնում է Սահմանադրության փոփոխության մասին՝ վարչապետ դառնալու նպատակով։
Առաջինը՝ իշխանությունը երկարացնելու, երկրորդը՝ իշխանությունը պահելու, երրորդը՝ իշխանության գալու համար։ Սա չոր փաստն է։
Հանուն արդարության, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, ով չի թաքցնում և դա ուղիղ է ասում ժողովրդին, առաջին երկու դեպքում խաբում և մանիպուլացնում են մարդկանց՝ չխոստովանելով ճշմարտությունը։
Այս ամենը խոսում է այն մասին, որ անհատն իրեն վեր է դասում պետությունից, ինչն էլ պետությանը կանգնեցնում է լուրջ մարտահրավերների առջև։ Անհատի շնորհիվ հնարավոր կարճաժամկետ հաջողությունները հետագայում հանգեցնում են համակարգային աղետների, և դա անխուսափելի է՝ անկախ տվյալ անձի բարի ու նվիրական ցանկություններից։
Իսկ բովանդակային առումով՝ անվիճելի է՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36