ԱՄՆ-ում առաջին անգամ միկրոռեակտոր են տեղափոխել տրանսպորտային ինքնաթիռով. #WSJ

ԱՄՆ-ի զինված ուժերն առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր մոդուլային ռեակտոր (SMR)՝ ԱՄՆ-ում միջուկային էներգիայի ընդլայնմանը նպաստելու համար, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):
Հրապարակման համաձայն՝ Valar Atomics-ի կողմից արտադրված Ward 250 միջուկային ռեակտորի բաղադրիչներն առանց վառելիքի տեղափոխվել են ԱՄՆ-ի ՌՕՈՒ երեք C-17 ինքնաթիռներով Քալիֆորնիայի March ռազմաօդային բազայից դեպի Յութայի Hill ռազմաօդային բազա: Թռիչքը տևել է մոտ մեկ ժամ: Թռիչքի ընթացքում Փենթագոնի և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները կանգնած են եղել ռեակտորի մոտ, որը պատված է եղել պլեքսիգլասե պատյանով:
Valar Atomics-ը, որը ֆինանսավորել է թռիչքը, նախատեսում է փորձարկել ռեակտորը Hill ռազմաօդային բազայի մոտակայքում գտնվող օբյեկտում: Ընկերության գործադիր տնօրեն Իսայա Թեյլորի խոսքով՝ փորձարկումները կսկսվեն 250 կՎտ հզորությամբ, և համակարգը, ի վերջո, կապահովի 5 ՄՎտ հզորություն, որը բավարար է 5000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Փետրվարի 15-ին Փենթագոնը հայտարարեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով Էներգետիկայի նախարարության հետ, կսկսի ռազմական նպատակներով մշակվող կոմպակտ շարժական միջուկային ռեակտորի փորձարկումները։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
19515:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9013:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
9913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10511:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9909:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10507:36