«Երվանդունյաց տան» նորահայտ վկայությունը. Ծոփքի գաղտնիքները Ռաբաթ ամրոցում

Ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում՝ Թունջելի նահանգի Ռաբաթ ամրոցում կատարված հնագիտական հազվագյուտ գտածոն արմատապես փոխում է պատկերացումները Մեծ Հայքի երկրորդ նահանգի՝ հելլենիստական դարաշրջանի Ծոփքի (Սոֆենա) թագավորության մասին։ Քարի վրա փորագրված մ.թ.ա. II դարի միջին արամեերեն արձանագրությունը դարձել է տեղական վերնախավի առաջին ուղղակի փաստաթուղթը, որը վերականգնում է պատմության մեջ մինչ օրս անտեսված տեղական էլիտայի մասին պատկերացումները։ Այս եզակի տեքստը, որը հայտնաբերվել է գյուղական մի կառույցում որպես շինանյութ օգտագործված քարի վրա, վկայում է այն մասին, թե ինչպես է Ծոփքի էլիտան կառուցել իր ինքնությունը հզոր կայսրությունների միջև։
Արձանագրության առանցքային նշանակությունը կայանում է «Երվանդունիների (Օրոնտիդների) տան» հիշատակման մեջ, ինչը պաշտոնապես հաստատում է տեղական լորդերի քաղաքական հավատարմությունը իշխող արքայատոհմին։ Տեքստում առկա հնարավոր հղումը Միթրոբուզան արքային, ով հայտնի է պատմական այլ աղբյուրներից և դրամներից, ամրապնդում է Ռաբաթ ամրոցի կապն արքունական ցանցի հետ։ Հատկանշական է, որ հելլենիստական աշխարհում գերիշխող հունարենի փոխարեն արամեերենի ընտրությունն ընդգծում է Ծոփքի մշակութային ինքնուրույնությունը. այս լեզուն ծառայել է՝ որպես հեղինակավոր վարչական գործիք՝ կապված պարսկական ավանդույթների հետ։
Հիշեցնենք, որ Ծոփքը , որը հայտնի է նաև որպես Չորրորդ Հայք անվամբ, Մեծ Հայքի երկրորդ նահանգն էր և հանդիսանում էև Մեծ Հայքի թագավորության առավել նշանավոր նահանգներից մեկը:


«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36