«Երբ այստեղ կտեսնեք ադրբեջանական բնակչություն, ամենատարակուսածը կլինեն արցախցիները». Արգիշտի Կիվիրյան
![]() 220 Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ., 00:48 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է «Ալիեւը իր վերջին հարցազրույցում ասում ա այն, ինչը խնդրով զբաղվողներին իր սկզբանե հայտնի էր։ Որ հա բանագնացներ ա ուղարկել Արցախ՝ առաջարկելով հայկական բնակչությանը մնալ՝ ադրբեջանական անձնագիր վերցնելու պարագայում։ Դե, ինչպես հայտնի ա, հայությունը դա մերժեց։ Հիմա ասում ա, որ Արցախի հայկական բնակչությունը կարող ա վերադառնալ, եթե նման իրավունք տրվի նաեւ Հայաստանում նախկինում բնակվող ադրբեջանցիներին։ Իմանալով հայությանը, վստահ եմ, որ սա էլ վերջնականապես կմերժվի այն մանկամիտ պատճառաբանությամբ, որ ավելի լավ ա հայերը թող չվերադառնան Արցախ, բայց ադրբեջանցիներն էլ չգան Հայաստան։ Ուղղակի այս ինֆանտիլ մանկամիտները չեն հասկանում, որ այս առաջարկի մերժումը չի հանգեցնելու ադրբեջանցիների՝ իրենց վերադարձի պահանջից հրաժարման։ Դրանից հետո ուղղակի կդրվի ադրբեջանցիների վերադարձի պահանջ, առանց հայերի վերադառնալ կամ չվերադառնալու հարցի քննարկման։ Ու իրենք շատ հանգիստ կհասնեն դրան, իսկ թե ոնց, ժամանակին մի քանի անգամ ես դա բացատրել եմ։ Իսկ մի որոշ ժամանակ անց, երբ այստեղ կտեսնեք ադրբեջանական բնակչություն, ամենատարակուսածը կլինեն արցախցիները, որոնք այդպես էլ չեն կարողանան հասկանալ, թե հանուն ինչի իրենք լքեցին իրենց բնակավայրերը՝ չփորձելով 2020 թվականի պարտությունից հետո լեզու գտնել Ալիեւի ուղարկած բանագնացների հետ... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին
2518:30
Վրաստանը նոր վիզա է մտցնում հեռավար աշխատողների համար
6118:21
«Նրանցից շատերը ստացած պարգևավճարը գոնե բարեգործության վրա են ծախսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8517:18
«Հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա, թե շուն-շանգյալն ով է, կաշառատո՛ւ սրիկաներ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
12917:06
«Լառնակա փախնելն ավելի էժան է, քան Հայաստանում ուղևորվելը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
13116:54
«Մեր երկրում իրական դատարանն արհամարհված է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
10016:24
«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան
13516:18
«Իրենց «բարեփոխված համակարգը»-ը չի աշխատում՝ տուժում է քաղաքացին»․ Սոնա Աղեկյան
11716:00
