Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եթե մենք չկազմակերպվենք, նրանք կշարունակեն կառավարել մեր քաոսը». Մետաքսե Հակոբյան

«Եթե մենք չկազմակերպվենք, նրանք կշարունակեն կառավարել մեր քաոսը». Մետաքսե Հակոբյան
72
Այսօր, 15:12

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքականության մեջ պատահական օրակարգեր չեն լինում։
Ռուբեն Վարդանյանին էլ քոչվորները դատապարտեցին, իսկ Հայաստանում հանրային ուշադրությանը իշխանական ընտանիքը թեմա է տվել…
Կիրառվում է ուշադրության կառավարման հերթական տեխնոլոգիան։
Մինչ հասարակությունը քննարկում է ինտրիգը, իրական ողբերգությունը շարունակվում է՝ գերիներ, դատավճիռներ, լռություն, պետական կամքի բացակայություն։
Ու բնավ էլ խնդիրը մեկ հրապարակումը չէ։
Խնդիրն այն է, որ երկրում դեռ չկա համակարգված ազգային հակակշիռ։
Եթե ազգային ուժերը չձևավորեն միասնական, չդառնան սառը հաշվարկով գործող քաղաքական բևեռ, եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա։
Իսկ եթե այն մնա՝ մղձավանջը կխորանա։
Ու անպայման կլինեն ավելի ծանր պայմաններ, ավելի մեծ կորուստներով, պարտությունների անվերջանալի շարքով…
Սրանց պետք է հեռացնել։ Կարևոր չէ՝ ընտրություններով, թե ընտրություններից առաջ ձևավորված այլ քաղաքական գործընթացով։
Կարևոր է, որ դա լինի կազմակերպված, ոչ թե էմոցիոնալ։
Որովհետև աղմուկը նրանց ուժն է։
Կազմակերպվածությունը՝ մեր։
Որովհետև եթե մենք չկազմակերպվենք, նրանք կշարունակեն կառավարել մեր քաոսը»:

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան