«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ F-35A կործանիչներ»․ #Itamilradar

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել հինգերորդ սերնդի լրացուցիչ տասնութ F-35A Lightning II «ստելս» կործանիչներ՝ ավիացիոն խմբավորումն ուժեղացնելու համար, հայտնում է Itamilradar-ը:
Ամերիկյան կործանիչները թռել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։ Նրանց թռիչքը դեպի Մերձավոր Արևելք ապահովել են KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։
Ինչպես նշում է հարթակը, դա ամերիկյան մարտական ավիացիայի միաժամանակյա խոշորագույն փոխադրումներից մեկն է տարածաշրջան: Դրա մասշտաբները ցույց են տալիս ԱՄՆ-ի ռազմական ներուժի կտրուկ աճը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։
Նոր ինքնաթիռների ժամանմամբ՝ ԱՄՆ-ն այժմ Մերձավոր Արևելքում արդեն ունի երեսուն F-35A կործանիչ, F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիա (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ): Տարածաշրջանի բազաներում ամերիկյան մարտական ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 66 միավորի։
Բացի այդ, USS Abraham Lincoln ավիակրի վրա, որը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանի մերձակայքում, տեղակայված են F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է մոտ 12 ինքնաթիռից։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
19515:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9013:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
9913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10511:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9909:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10507:36