Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 60 օր կտա լիովին զինաթափվելու համար

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 60 օր կտա լիովին զինաթափվելու համար, հակառակ դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին Երուսաղեմում կայացած համաժողովում հայտարարել է Իսրայելի կաբինետի քարտուղար Յոսի Ֆուչսը։
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմն է խնդրել այս ժամկետը, և Իսրայելը «հարգում է այս խնդրանքը»: ՀԱՄԱՍ-ի անդամները պետք է այս ժամկետում վայր դնեն բոլոր զենքերը, այդ թվում՝ փոքր տրամաչափի զենքերը և AK-47 ինքնաձիգները։
Ֆուչսը նշել է, որ 60-օրյա ժամկետի ճշգրիտ մեկնարկի ամսաթիվը դեռևս որոշված չէ, բայց այն կարող է սկսվել հինգշաբթի օրը, երբ տեղի կունենա Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը: «Այս ժամկետից հետո Իսրայելը կգնահատի իրավիճակը. եթե զենքը վայր չդնեն, Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված կլինի դադարեցնել իր առաքելությունը Գազայում», - ասել է նա։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
86Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
98Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
96Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
164Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
109Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
114Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
97Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
129Երեկ, 18:36