Նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»
![]() 156 Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ., 09:12 «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան. առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, այն է՝ հիշյալ վարչությունում պաշտոնի նշանակված, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանի՝ փաստացի ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է պետական միջոցներից աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վճարումը՝ այդպիսով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ |

«Ավելի եղկելի կադր թերևս չկա»․ Արմեն Հովասափյան
511:54
Թրամփն անձամբ է ընդունել McDonald's-ից պատվերը և առաքիչին 100 դոլար թեյավճար թողել (տեսանյութ)
8911:39
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով պաշտպանների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8611:12
Ալեն Սիմոնյանը ծաղկեփնջով մոտեցավ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
10411:00
Որպես անհետ կորած որոնվող Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է
11810:36
«Ու մենք էս ամեն ինչը թույլ ենք տալու մարսի՞»․ Սաթիկ Սեյրանյան
15210:24
«Մի ամբողջ պետական ռեսուրս կենտրոնացել է ընդամենը 18-ամյա երիտասարդի վրա»․ Լուսինե Մարտիրոսյան
10809:36
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
9909:30
