Արարատում 5 հոգի, այդ թվում` անչափահասներ, ծեծել են 2 երիտասարդի
![]() 219 Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ., 21:12 Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև երթևեկության խաչմերուկի մոտ գտնվող հարակից տարածքում՝ «Ջրահարս» կոչվող լողավազանի դիմաց, ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում նշված տարածքում Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Գառնիկ Վ-ի և 23-ամյա Նարեկ Մ-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են նշված տարածք «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով ժամանած Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Սևադա Մ-ն, 16-ամյա Ա․ Մ-ն, 15-ամյա Ա․ Հ-ն, 18-ամյա Վանուշ Հ-ն և Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Կ-ն, որի ընթացքում վարորդ Սևադա Մ․-ն քաշքշել է Գառնիկ Վ-ին, այնուհետև Ա․ Հ-ն ձեռքին եղած քարով հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո Գառնիկ Վ-ն ընկել է գետնին և նշված ավտոմեքենայից իջած բոլոր անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և Նարեկ Մ-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Գառնիկ Վ-ն և Նարեկ Մ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ |

Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9311:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10311:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
11710:42
«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան
9410:36
«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան
11410:24
«Մարդկանց պետք է բացատրել՝ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է». Վահե Հովհաննիսյան
11410:12
«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան
14909:54
Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին
17309:30
