«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞վ է սպանում Երևանի, Հայաստանի փողոցներում։
Մթնոլորտն է սպանում։ Էն ագրեսիան է սպանում, որի մեջ մենք ապրում ենք ամեն օր։ Մեզ ամենօրյա ռեժիմով ներարկվող թշնամանքը՝ իրար հանդեպ։ Մեզ ներշնչվող արհամարհանքը՝ կյանքի հանդեպ։ Հազարավոր կյանքեր անպատասխանատու կերպով զոհելը։ Մարդու միակ, թանկարժեք կյանքի արժեքի զրոյացումը։
Էդ է սպանում ամեն օր մեր փողոցներում ու բակերում։ Իշխանությունների ցինիկ պահվածքը, ահռելի ազգային աղետի, հազարավոր զոհերի ու պատմական կորուստների ֆոնին պսպղան տոնակատարությունները, որոնք ասում են՝ ոչինչ արժեք չունի, ո՛չ ջահել 18-ամյա զինվորի կյանքը, ո՛չ հազարամյա կորուսյալ վանքերը։
Ոչինչ արժեք չունի, ասում են՝ կերեք, փող աշխատեք ու սպանեք իրար, միևնույն է՝ ոչինչ արժեք չունի. էս են ասում մեզ ամեն օր քաղաքական զրո պատասխանատվությամբ դեմքերը։ Իրենց վրայից պատասխանատվությունը հանելու համար թշնամի են հռչակում բոլորին, բոլորս թշնամի ենք իրենց ու միմյանց. էս է նոր հավատամքը։
էդ ատելությունը սկսել է աննորմալ ծավալներ ստանալ։ Էս մթնոլորտը սպանում է։ Պարտավոր ենք խոստովանել սա՝ որպես հասարակություն։ Ախտորոշումից է սկսվում բուժումը»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
79Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
91Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
89Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
155Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
106Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
111Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
94Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
127Երեկ, 18:36