«Անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի»․ Սրբուհի Գալյան
![]() 169 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 13:30 «Միջադեպին գնահատական կտան իրավապահ մարմինները։ Իհարկե, շատ վատ է, որ մեր երկրում նմանատիպ դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին։ Արդյո՞ք հանցավորության դեմ պայքարում իշխանությունը ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են ընտրված․ լրագրողի հարցին նախարարը պատասխանել է. «Մամուլում կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է։ Ավելի մանրամասն տեղեկություններին չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը և կառավարությունը չունեն։ Ամեն դեպքում գործի քննությունը և ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ»։ Լրագրողի դիտարկմանը, որ քննադում են, որ իշխանությունն ավելի շատ ընկած է ընդդիմադիրների հետևից, խոսքի համար են դատապարտում, բայց իրական հանցագործությունները չեն կարողանում կանխել, նախարարը նշել է․ «Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա՝ անկախ նրանից դրանք ում կողմից են կատարվում, այսինքն՝ որևէ կորելյացիա պետք չէ փնտրել»։ |

«Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում հենապատը փլուզվել և վտանգ է ստեղծել քաղաքացիների համար». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6421:24
«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
10120:54
«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան
13120:48
«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
13120:36
«ՀՀ իշխանությունը հայ ազգին համարում է թուրքերի ստրուկ, երբ հայը փորձում է ազատագրվել՝ «դրսի ուժերի հրահրած»». Էդգար Էլբակյան
12520:30
«300 հազար աշխատատեղ ենք ստեղծելու, մեկը՝ թմբուկ նվագելը, թողնենք Փաշինյանի համար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13620:18
«Հետաքրքիր է լինելու արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը». Վահրամ Մարտիրոսյան
9419:48
Նոբելյան մրցանակակիր, քաղբանտարկյալ իրանուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
19919:32
