Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում
![]() 172 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 14:24 Գագիկ Ծառուկյանի տանը այս պահին զննություն է կատարվում։ «Խուզարկություն տեղի չի ունենում, այնտեղ տեղի է ունենում տարածքի զննություն փորձագետների միջոցով»,– «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Այսինքն, ըստ էության, այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլև տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»,- նշել է փաստաբանը։ Հարցին՝ իրավապահ ո՞ր մարմիններն են կոնկրետ իրականացնում այդ զննությունը, փաստաբանը պատասխանել է, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Քննչական կոմիտեի, Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետներն ուղղակի զննում են այդ տարածքը։ Դա սկսվել է առավոտյան աշխատանքային ժամի, եթե չեմ սխալվում 9:30-ի սահմաններում և կարծում եմ, որ շատ շուտով արդեն կավարտվի»։ |

«Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում հենապատը փլուզվել և վտանգ է ստեղծել քաղաքացիների համար». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6421:24
«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
10120:54
«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան
13120:48
«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
13120:36
«ՀՀ իշխանությունը հայ ազգին համարում է թուրքերի ստրուկ, երբ հայը փորձում է ազատագրվել՝ «դրսի ուժերի հրահրած»». Էդգար Էլբակյան
12520:30
«300 հազար աշխատատեղ ենք ստեղծելու, մեկը՝ թմբուկ նվագելը, թողնենք Փաշինյանի համար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13620:18
«Հետաքրքիր է լինելու արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը». Վահրամ Մարտիրոսյան
9419:48
Նոբելյան մրցանակակիր, քաղբանտարկյալ իրանուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
19919:32
