«Ինչ-որ դիմակավորված թերմացք հարձակվել էր վրաս․ ոստիկանությունը ոչինչ չի արել»․ Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հինգ ամիս առաջ ինչ-ոչ դիմակավորված թերմացք, մի քանի օր հետևելուց հետո, գիշերով հարձակվել էր վրաս։ Ամենայն հավանականությամբ, նրան ուղարկել էր մի ուրիշ թերմացք, որը նեղվել էր իմ հանրային քննադատությունից։
Ես անմիջապես դիմել էի ոստիկանություն, հաղորդում էի տվել ու ներկայացրել իմ կասկածներն ու ենթադրությունները՝ կատարողի ու պատվիրատուի մասին։ Հինգ ամիս անց՝ ոչինչ, ՈՉԻՆՉ տեղի չի ունեցել, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, ինձ հետ կապի դուրս չեն եկել ու չեն տեղեկացրել գործի ընթացքի մասին։ Կատարողը պատժված չէ, հարձակման մոտիվը բացահայտված չէ։ Ու ի դեպ, ՔՊ կուսակցության փոխնախագահներից մեկը հանրային գրառմամբ փաստացի աջակցել էր իմ դեմ կատարված բռնությունը։
Էսքանից հետո մեր սիրելի Դանիել Իոաննիսյանը հորդորում է մարդկանց հանցագործության հանդիպելիս դիմել ոստիկանություն, ապավինել իրավապահներին։ Թանկագին Դանիել, արժե դուրս գալ պղպջակից ու տեսնել, որ ոստիկանությունն ու առհասարակ իրավապահները ոչ միայն քաղաքականացված են ու ինչ-որ բան անում կամ չեն անում քաղաքական ղեկավարության հրահանգով, այլև պարզ պրոֆեսիոնալ հմտությունների պակաս ունեն հաճախ, ու մարդկանց ինքնադատաստանի մղումը, ինչքան էլ անընդունելի լինի, մեր պարագայում հասկանալի է»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
79Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
91Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
89Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
155Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
106Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
111Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
94Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
127Երեկ, 18:36