«Քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին»․ Քրիստինե Վարդանյան
![]() 212 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 16:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին, ինչի՞ համար» գրառմամբ։ Տեսանյութում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես ասում է․ «Ընդհանուր առմամբ վերջին 8 տարում հանցավորությունների աճի տեմպերը ՀՀ-ում պարզապես սարսափեցնող են․ վերջին 8 տարիներին զենքի գործադրմամբ դեպքերն աճել են 2,9 անգամ, սպանության փորձերը՝ 3,6 անգամ, միայն վերջին 1 տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40 տոկոսով։ Այստեղ հարց է առաջանում․ իսկ որտե՞ղ են մեր ուժային կառույցները, ինչո՞վ են զբաղված։ 8 տարվա ընթացքում մենք սկսել ենք 3,3 անգամ ավելի շատ վճարել ոստիկանական կառույցին, որպեսզի ստանանք 3,6 անգամ ավելի շատ սպանության փորձեր։ Մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացված միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը՝ քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին»։ Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում հենապատը փլուզվել և վտանգ է ստեղծել քաղաքացիների համար». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6421:24
«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
10120:54
«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան
13120:48
«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
13120:36
«ՀՀ իշխանությունը հայ ազգին համարում է թուրքերի ստրուկ, երբ հայը փորձում է ազատագրվել՝ «դրսի ուժերի հրահրած»». Էդգար Էլբակյան
12520:30
«300 հազար աշխատատեղ ենք ստեղծելու, մեկը՝ թմբուկ նվագելը, թողնենք Փաշինյանի համար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13620:18
«Հետաքրքիր է լինելու արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը». Վահրամ Մարտիրոսյան
9419:48
Նոբելյան մրցանակակիր, քաղբանտարկյալ իրանուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
19919:32
