Գերմանիան ժամանակավորապես դուրս է հանել իր զորակազմի մի մասն Իրաքից

Գերմանիան ժամանակավորապես դուրս է հանել իր զորակազմի մի մասն Իրաքից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ որոշ գերմանացի զինվորներ տարհանվել են Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավար շրջանի վարչական կենտրոն Էրբիլում գտնվող բազայից։
Պաշտպանության նախարարության խոսնակը պարզաբանել է, որ տասնյակ զինվորներ լքել են օբյեկտը՝ թողնելով միայն դրա գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմը։ Էսկալացիայի կոնկրետ պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել։
Էրբիլում գտնվող գերմանական զորակազմը մասնակցում է իրաքյան ուժերին մարզելու միջազգային առաքելությանը։ Բեռլինը ընդգծել է, որ վերադասավորությունը ժամանակավոր է և իրականացվել է բազմազգ գործընկերների հետ սերտ համակարգմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր զգալիորեն մեծացնել ամերիկյան զորքերի ներկայությունը տարածաշրջանում՝ ուղարկելով լրացուցիչ նավեր, ինքնաթիռներ և զենք, ինչպես նաև սպառնացել էր Իրանին հնարավոր միջոցներով։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
79Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
91Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
89Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
155Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
106Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
111Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
94Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
127Երեկ, 18:36