«Թրամփն Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշում դեռ չունի». Վարդան Ոսկանյան
![]() 193 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 22:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Փենթագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի՝ նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։ Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը՝ պատմության մեջ առաջին անգամ զորավարժության ընթացքում մասնակիորեն փակում Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային ևս մեկ զորավարժություն։ Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգթոնը, ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։ Մինչդեռ դատելով, թե՛ փոխնախագահ Վենսի, թե՛ Սպիտակ տան խոսնակի և թե՛ Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից, բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։ Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին, կարծում եմ՝ դա չգիտե նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում հենապատը փլուզվել և վտանգ է ստեղծել քաղաքացիների համար». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6421:24
«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
10120:54
«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան
13120:48
«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
13120:36
«ՀՀ իշխանությունը հայ ազգին համարում է թուրքերի ստրուկ, երբ հայը փորձում է ազատագրվել՝ «դրսի ուժերի հրահրած»». Էդգար Էլբակյան
12520:30
«300 հազար աշխատատեղ ենք ստեղծելու, մեկը՝ թմբուկ նվագելը, թողնենք Փաշինյանի համար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13620:18
«Հետաքրքիր է լինելու արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը». Վահրամ Մարտիրոսյան
9419:48
Նոբելյան մրցանակակիր, քաղբանտարկյալ իրանուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
19919:32
