ՔՊ-ականները պարեկ են ծեծում. «Հրապարակ»
![]() 204 Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին: Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»: Գործը դատաքննության փուլում է: Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել․ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, և պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել և ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Նա 2017-ին ևս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 297-րդ հոդվածով՝ խուլիգանության, և 452-րդ՝ պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար»: |

«300 հազար աշխատատեղ ենք ստեղծելու, մեկը՝ թմբուկ նվագելը, թողնենք Փաշինյանի համար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4720:18
«Հետաքրքիր է լինելու արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը». Վահրամ Մարտիրոսյան
7119:48
Նոբելյան մրցանակակիր, քաղբանտարկյալ իրանուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
15519:32
«Որքան շատ ընդդիմադիր գործիչների կալանավորի իշխանությունը, այնքան ավելի շատ ձայն կստանա ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
11619:30
«Աննա Հակոբյանի վկայակոչած իրավակարգավորումները զարմանք են առաջացնում». Դանիել Իոաննիսյան
9619:00
«Վաշինգթոնը չի հասել իր ոչ մի նպատակին Իրանի հետ առճակատման հարցում». Արաղչի
11718:33
«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան. այս արտահայտության համար են ուզում կալանավորել». Նարեկ Կարապետյան
15118:24
«Քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես». Ռուբեն Մխիթարյան
19118:04
