Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան

«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
60
Այսօր, 03:06

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչև 2021-ը հայ քաղաքական դաշտում պարզ էին երկու ճամբարները՝ խաղաղության կուսակցությունը և պատերազմի կուսակցությունը։ 2021-ից սկսած՝ ձևավորվեց երրորդը՝ ՔՊ-ական պարտության կուսակցությունը։ Այսօր արդեն 5 ու ավել տարի իր ազգադավ գործունեությամբ, պերմանենտ պարտություններով ու զիջումներով ծանր բեռ է դարձել ազգի ուսերին՝ միաժամանակ խոսելով իբր «խաղաղության» մասին, բայց իրականում ծնելով նոր պարտություններ, տարածքային կորուստներ և ազգային ամոթ։
Սա ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի ուղի է՝ սա պարտության քաղաքականություն է, որը շարունակվում է անընդհատ։ Իսկ սեփական ժողովրդին բացառապես կերակրելը օդ խոստումներով՝ ունի ընդամենը մեկ նպատակ․ պահպանել իշխանությունը, որպեսզի կարողանան խոսափել պատասխանատվությունից»։