«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կա մի հստակ պատկեր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն գնով աջակցելու են Նիկոլին, որ ՀՀ-ում մնա իշխանության եւ կատարի իրենց պատվերները։
Ինչպես եւ խոնարհ հարսի պես կատարել է իր իշխանության տարիների ընթացքում։
Ալիեւը չէր էլ երազի Արցախի հայաթափման մասին, եթե չլիներ Նիկոլի վարած քաղաքականությունը, ուր մնաց Զանգեզուրի միջանցքի եւ ազատ ելումուտի ՀՀ ցանկացած տարածք։
Ընտրությունների շեմին բենզին, ցածր որակի ցորեն ներմուծելուց բացի նաեւ սկսվել է մեկ այլ գործընթաց. Ադրբեջանցի բլոգերներն են հիմա էլ հայերի հետ խաղաղություն քարոզում ։
Նրանցից մեկը հայտնի Տիկտոկեր Քյամրամն է, ով առիթը բաց չէր թողնում հայերին ծաղրելու, հայկական մշակույթը վերագրելու իբր Ադրբեջանինը։
Ի դեպ մի անգամ էլ Արցախի հարցում ինձ հետ է միջադեպ ունեցել լայվում։
Արդեն հասկացաք՝ մի քանի խոսք եմ ասել, ուղարկել գրողի ծոցը:
ՀՀ հասարակությունը հասկանալու շատ բաներ ունի։
Նախ, սիրելիներս, ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ է Երեւանը Ադրբեջան համարող Ալիեւը «բարի հրեշտակ»- ի կերպարի մեջ մտել ։
Ի՞նչ է զիճելու Նիկոլը թշնամի պետությանը այս բուռն աջակցության դիմաց։
Խաղաղ բնակչության վրա հրթիռներ ուղարկող Ադրբեջանին ի՞նչն է ստիպել բարի կամքի դեսպան ձեւանալ։
Ո՞ւր էր խաղաղություն քարոզող ԱՄՆ-ն, երբ Արցախում խաղաղ բնակիչներ էին զոհվում, զինվորի գլուխ կտրում, երեխաներ վիրավորվում եւ բռնի տեղահան լինում իրենց հայրենի հողից։
Ինչո՞ւ որեւէ կետ չի շոշափվում Արցախի ժողովրդի խախտված իրավունքների մասին։
Հավատում եք, որ Ադրբեջանը ձեզ խաղաղությո՞ւն է տալու...
Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձեւաչափով եկող խաղաղությա՞նը , լավ էլի, ի սեր Աստծո»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
72Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
85Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
148Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
103Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
109Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
93Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
125Երեկ, 18:36