«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
![]() 229 Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ., 19:06 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Անցյալից ու իրականությունից կտրվածների մի հոծ բանակ ողջ օրը ծաղրում ա Արամ Զավենի Սարգսյանին, ու մի հատ էլ հաթաթա տալիս՝ բա ախպերդ տենցը չէր։ Իսկ ո՞նցն էր Վազգեն Սարգսյանը։ Միթե Վազգենը Լեւոնի Տեր-Պետրոսյանին ավելի պակաս հլու հնազանդ էր ծառայում, քան թե Արամը փորձում է ծառայել Նիկոլին։ Իհարկե ոչ։ Հենց դրանով էլ, չլինելով ոչ ոք, ընդամենը «Գարուն»-ում իր բավականին պրիմիտիվ գավառական պատմվածքները տպագրել փորձող մեկը, մտնել էր Լեւոնի աչքը, եւ զուտ դրան շնորհիվ կտրուկ թռիչք ապահովել, քանի որ ընդունակ ու պատրաստ էր Լեւոնի կամոք անելու այնպիսի բաներ, ինչի տակ ոչ մեկը չէր հանդգնում մտնել։ Այդ հետո, 1996 թվականից հետո, օգտվելով Լեւոնի քաղաքական անհեռատեսությունից, ոտքերը կարողացավ այնպես պնդացնել, որ ատամները գցեց Լեւոնի կոկորդից։ Ձեզ ի՞նչ ա թվում, որ եթե Արամ Զավենիչը այդքան ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից։ Իհարկե գցելու ա, Նիկոլն էլ դա շատ լավ գիտի, ու քանի որ հոյակապ ա ճանաչում այդ ընտանիքը ու այդ ընտանիքի բարքերը, Արամ Զավենիչին ոտքերը պնդացնելու անգամ չնչին հնարավորություն չի տալիս... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Սոնա Մնացականյանի վրաերթը միակ դեպքը չէ․ 2021-ին ևս վթար է եղել»․ Մարիամ Կանայան (տեսանյութ)
2513:00
Բերման են ենթարկել Կանդազին
10512:54
«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից»․ Արմեն Աշոտյան
5012:48
«Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ամեն գնով նսեմացնում են ազգայինը»․ Արմեն Հովասափյան
6112:36
«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10512:24
«Դադարեցնում եմ համագործակցությունս Հանրայինի հետ»․ Լուսինե Թովմասյան
5911:42
«Իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
12511:36
«Հինգ կիլոմետրի համար էս գի՞նը»․ Սուրեն Առուստամյան
30510:42
