Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար

Ավստրիայի դատարանը մի որոշում է կայացրել, որը կարող է փոխել լեռնագնացության կանոններն ամբողջ աշխարհում։ Լեռնագնաց Թոմասին մեղավոր են ճանաչել իր ընկերուհու՝ 33-ամյա Քերսթինի մահվան համար։ Տղամարդն ուժեղ բուքի ժամանակ աղջկան մենակ է թողել սարի լանջին ու հեռացել։
Դեպքը եղել է 2025-ի հունվարին Ավստրիայի ամենաբարձր սարի՝ Գրոսգլոկների վրա։ Զույգը չի հասցրել ժամանակին գագաթ հասնել, բայց Թոմասը հետ չի կանգնել, նույնիսկ երբ եղանակը խիստ վատացել է, ու Քերստինն էլ ուժասպառ է եղել։ Գագաթին հասնելուն ընդամենը 50 մետր է մնացած եղել, երբ տղան որոշել է աղջկան թողնել այնտեղ ու մենակ գնալ օգնության հետևից։ Ցավոք, մինչև փրկարարները տեղ են հասել, Քերսթինն արդեն մահացած է եղել ցրտահարությունից:
Դատի ժամանակ մանրամասներ են պարզվել։ Թոմասն աղջկան նույնիսկ չի ծածկել տաք ծածկոցով, որը հենց Քերսթինի ուսապարկում է եղել։ Բացի այդ, նա մինչև մթնելը ոչ մեկին չի զանգել ու օգնության չի կանչել, նույնիսկ չի փորձել նշան տալ գլխավերևով անցնող փրկարար ուղղաթիռին։
Այս գործը քննել է մի դատավոր, ով ինքն էլ փորձառու լեռնագնաց է։ Նա ասել է, որ քանի որ տղան շատ ավելի պատրաստված ու փորձառու է եղել, հենց ինքն էլ պատասխանատու էր իր ընկերուհու կյանքի համար։ Հետաքրքիր է նաև, որ տղայի նախկին ընկերուհին էլ է դատարանում ցուցմունք տվել. պարզվում է՝ 2023-ին Թոմասը նրան էլ է նույն ձևով մենակ թողել սարի վրա ու հեռացել։
Դատարանը լեռնագնացին տվել է 5 ամսվա պայմանական պատիժ ու նշանակել մոտ 9400 եվրո տուգանք։ Թոմասը իրեն մեղավոր չի համարել, միայն ասել է, որ շատ է ցավում Քերսթինի մահվան համար։
Այս դեպքը կարևոր է նրանով, որ հիմա բոլորը կիմանան՝ սարերում ընկերոջը մենակ թողնելը ոչ միայն սխալ է, այլև կարող է պատժվել օրենքով։

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
1308:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3108:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9902:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
108Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
117Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
117Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
102Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
89Երեկ, 21:30