«Կանչել է երեխուն, ձեռը գցել ուսովն ու խփել». գյուղացիները՝ սպանության մասին
![]() 166 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 10:36 Ինչպես հայտնել էինք, Սևանում փետրվարի 21-ին սպանվել է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը: «Արամ Խաչատրյանը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծն ինքն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր համայնքի մոտ զորամասում էր ծառայում: Հինգշաբթի օրն իջել է զորամասից, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրն էլ գնացել Սևան ու դանակահարվել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Վերին Ծաղկավանի համայնքապետը: Բնակիչները պնդում են, որ երիտասարդը չէր կարող վատ բան արած լինել: «Հետը վարորդ է եղել, մեր լսած լուրերով, նա մեքենայի մեջ է եղել, չի էլ մտածել, որ կարող է մահվան ու կյանքի հարց լինել: Չէր կարող էդ երեխան ինչ-որ վատ քայլ, վատ բան աներ, ծնողներն էլ շատ խելոք, նորմալ ժողովուրդ են: Մեր իմանալով՝ զանգել են, կանչել, բայց պատճառը չգիտենք»,- նշում են Վերին Ծաղկավանցիները: Մեկ այլ բնակիչ էլ հայտնել է. «Կանչել ա ղրաղ էդ երեխուն, ասել ա՝ առանձնանաք, ձեռը գցել ա ուսովը ու էդ պահին խփել...»: Թե որն է եղել դանակահարության պատճառը, գյուղացիները չգիտեն: |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10407:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
25902:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
15600:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
29000:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
298Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
197Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
168Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
193Երեկ, 21:36
