«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մեզ ամեն օր հեքիաթներ են պատմում այն մասին, թե ինչպես ենք մենք «գնում Եվրոպա», որտեղ մեր ապրանքներին սպասում են գրկաբաց: Բայց ի՞նչ է թաքնված այս գեղեցիկ լոզունգների տակ։ Իրականությունն այն է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ռուսաստանը փակում է իր շուկան, իսկ մենք կորցնում ենք մի տեղ, ուր արտահանվում է մեր գյուղմթերքի, կոնյակի ու մրգի 90 տոկոսը։ Սա պարզապես տնտեսական անկում չէ. սա գիտակցված ինքնասպանություն է մեր գյուղացու և ֆերմերի համար։
Այս տեսանյութում ես պարզ օրինակով ցույց եմ տալիս, թե ինչ է սպասվում Հայաստանին Եվրոպայում։ Տեսեք, թե ինչպես են Ֆրանսիայի, Լեհաստանի և Ռումինիայի ֆերմերները տրակտորներով փակում փողոցները, աղբանոցը նետում ուկրաինական էժան գյուղմթերքը և պահանջում փակել իրենց սահմանները։ Եվրոպացիները պաշտպանում են սեփական արտադրողին ու թույլ չեն տալիս, որ օտար ապրանքը սնանկացնի իրենց տնտեսությունը: Արդյո՞ք որևէ մեկը միամտաբար կարծում է, որ մեզ այնտեղ ընդունելու են որպես բացառություն։
Եվ ամենազավեշտալին այն է, որ երբ մարդիկ փորձում են բարձրաձայնել այս վտանգների մասին կամ պայքարել սեփական երկրի կործանման դեմ, իշխանական քարոզչամեքենան նրանց անմիջապես պիտակավորում է որպես «Ռուսաստանի ագենտ»։ Եթե հետևենք նրանց տրամաբանությանը, ապա Եվրոպայում բողոքող տասնյակ հազարավոր ֆերմերներն ու անգամ նրանց կովերը նույնպես «ռուսի ագենտներ» են:
Նայում ենք փաստերին և հասկանում, թե իրականում ուր են տանում մեր երկիրը»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100212.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37812.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72911.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41610.10.2026, 13:12