«ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճը» կեղծիքով հագեցած հեքիաթասացություն էր»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր: Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ: Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան: Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ: Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն: Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ: Առաջիկա ռեգիոնալ և գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ: Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում:
Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության և խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաև անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին:
Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական և տնտեսական անվտանգությունների մասին: ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն իսպառ բացակայության մասին:
Հ.Գ.
Շառլ Մորիս դե Թալեյրանը մի առիթով ասել էր «Դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է»։
Երբ ՔՊ-ն հայտնվեց իշխանության ղեկին, շատերին թվում էր, թե ավելի լավ վիճակում կլինեն:
Անցավ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարությունը դավաճանեց և՛ հեղափոխությանը, և՛ Արցախին, և՛ ազգային արժեքներին, և՛ ժողովրդավարությանը, և՛ Սփյուռքին...
Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգևորությամբ խոսում են խաղաղությունից ու Հայաստանից: Իսկ, եթե վերընտրվեն՝ կործանելու են նաև Հայաստանը»:

«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
3620:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
4420:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
3520:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
5319:54
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց
4919:36
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը
7619:18
Լայնածավալ խափանումներ՝ Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքներում
5319:06
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
3918:54