«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախցիներ ջան,
Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։
Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը:
Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:
Հ.Գ. Գործընկերների հետ միասին արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու ենք»:

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան
2923:36
Համացանցը համեմատում է ադրբեջանցի «բնապահպաններին» ու Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5422:36
«Դպրոցի մարզադահլիճի հատակի տակ հայտնաբերվել են Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ». Նիկոլ Փաշինյան
7921:54
«Քարոզարշավն ավարտվեց, ո՞նց ենք ապրելու առանց օրը 7-8 անգամ քեֆ անելու». Նիկոլ Փաշինյան
5821:42
«Առաջարկում եմ Նորատուսից մինչև Արտանիշի թերակղզի մի կամուրջ-գլուխգործոց կառուցենք». Նիկոլ Փաշինյան
7821:12
«Քաղաքացիներն ասում են՝ մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք վաճառում». Արարատ Միրզոյան
6021:00
Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
5320:48
Տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ (տեսանյութ)
7320:24